Ընձուղտ գնդակահարած 12-ամյա աղջիկը, ի պատասխան քննադատությունների, խոստացել է ողջ կյանքը կենդանիներ սպանել (լուսանկարներ)

15:58 • 31.08.16

ԱՄՆ Յուտա նահանգի 12-ամյա բնակչուհի Արիանա Գուրդինը, ի պատասխան սպանված ընձուղտի հետ իր լուսանկարների հանդեպ քննադատությանը, խոստացել է «ողջ կյանքը կենդանիներ սպանել», հաղորդում է The Independent-ը:

 

Գուրդինը 7 տարեկան հասակից զբաղվում է որսորդությամբ: Այդ նպատակով նա իր հոր հետ մեկնում է Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղ նրանք միասին տարբեր տեսակի կենդանիներ են որսում:

 

Այդ ուղևորություններից մեկի ժամանակ էլ աղջիկն ընձուղտ է գնդակահարել, լուսանկարվել նրա հետ և լուսանկարը հրապարակել սոցցանցերում, ինչից հետո համացանցի որոշ օգտատերեր սկսել են խստորեն քննադատել ու մահվան սպառնալիքներ ուղարկել նրան:

 

 

 

 

 

 

 
Ընձուղտ գնդակահարած 12-ամյա աղջիկը, ի պատասխան քննադատությունների, խոստացել է ողջ կյանքը կենդանիներ սպանել (լուսանկարներ)