Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը (լուսանկարներ)

11:54 • 31.08.16

Ըստ Forbes ամսագրի՝ բրազիլացի ֆոտոմոդել Ժիզել Բունդհենը 30.5 մլն դոլար տարեկան եկամուտով կրկին գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը:

36-ամյա Բունդհենի տարեկան եկամուտը կրճատվել է 13,5 մլն դոլարով, սակայն դա չի խանգարել նրան գլխավորել ցուցակը:

Սուպերմոդելը իր մոտակա մրցակցից՝ Ադրիանա Լիմայից անցել է 20 մլն դոլարով: Forbes-ը գնահատել է Լիմայի տարեկան եկամուտները գնահատել է 10.5 մլն դոլար:



Երրորդ ու չորրորդ տեղերում հայտնվել են 20-ամյա Քենդել Ջեներն ու 24-ամյա Կարլի Քլոսսը: Երկու մոդելներն էլ տարվա ընթացքում վաստակել են 10 մլն-ական դոլար:





Forbes-ի 2016թ-ի վարկանիշում հայտնվել են 21-ամյա Ջիջի Հադիդը, 29-ամյա Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, որոնցից յուրաքանչյուր եկամուտը գնահատվել է 9 մլն դոլար, ինչպես նաև 24-ամյա Կառա Դելևինը (8.5 մլն դոլար), 27-ամյա Քենդիս Սվեյնփոլը, 29-ամյա Լյու Վենը (7 մլն-ական դոլար) և Միրանդա Քերը (6 մլն դոլար):

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանիշը (լուսանկարներ)