«Հորտուս Մուզիկուս» անսամբլը ելույթ կունենա Երևանում
«Երևանյան Հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհի լավագույն միջնադարյան երաժշտական խմբերից մեկը՝ էստոնական «Հորտուս Մուզիկուս» անսամբլը:
Ինչպես Tert.am–ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները, համերգը ղեկավարելու է անսամբլի գեղարվեստական ղեկավար, մենակատար և դիրիժոր Անդրես Մուստոնեն:
Ծրագրում կհնչեն «Շողացող վերածնունդ», «Փայլուն Բարոկկո» ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի անվանի երաժիշտ Անդրես Մուստոնեն:
«Հորտուս մուզիկուս» երաժշտախումբը սեպտեմբերի 15-ին նաև ելույթ կունենա Բյուրական արվեստի ակադեմիայում մեկ այլ յուրահատուկ ծրագրով, որի ընթացքում կհնչեն հրեական երգեր ու ավանդական երաժշտություն, հատվածներ «Կարմինա Բուրանա» ձեռագրերի շարքից:
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնվել է 2000
թվականին ,հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյան , փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյան:








