Թայվանցի արվեստագետը քանդակներ է ստեղծում մատիտների ծայրերին (լուսանկարներ, տեսանյութ)
Արևմտյան Թայվանի Յունլին շրջանում բնակվող արվեստագետ Լի Չեն Չուն արտասովոր ու հետաքրքիր նախասիրություն ունի. արդեն վեցերորդ տարին է՝ նա զբաղվում է մատիտների ծայրերին մանրագույն նախշեր ու քանդակներ անելով:
Ինչպես նշում է Reuters-ը, Չեն Չուն աշխատելու ժամանակ օգտագործում է խոշորացույց և այլ գործիքներ, որոնցով կարողանում է մատիտների ծայրերին նրբագույն նախշեր ու քանդակներ անել: Արվեստագետն իր աշխատանքներում հիմնականում պատկերում է տեսարժան վայրեր, տարբեր խորհրդանիշներ ու տառեր (վերջերս նա ամբողջ լատինական այբուբենը քանդակել է մեկ մատիտի ծայրին):
Աղբյուրը մանրամասնում է, որ փոքրիկ քանդակները, որոնց վրա արվեստագետը ժամերով աշխատում է, կարող են 0,1 մմ երկարություն ունենալ, և հաճախ դրանք տեսնելու համար խոշորացույց է անհրաժեշտ լինում:
«Ես ստեղծել եմ տարբեր թեմաներով շարքեր` Բուդդայի ձեռքերի, ճարտարապետության, ավանդական չինական զենքերի ու լատինական այբուբենի: Դրանք բոլորն արվեստի գործեր են, որոնք ինձ շատ դուր են գալիս»,- պատմել է արվեստագետը:























