Ոսկերչական ընկերությունը իր գովազդում օգտագործում է 93 և 78-ամյա մոդելների ձեռքերը (լուսանկարներ)

13:18 • 01.09.16

Ֆիլլիս Սուեսը համաձայնել է, որ իր ձեռքերը մի պատմություն պատմեն:

93 տարեկան հասակում այդ ձեռքերը դաշնամուր են նվագում, յոգայով են զբաղվում և փորձում են ուժերը պարի ասպարեզում:

Կնոջ կյանքի պատմությունն առկա է այդ ձեռքերի յուրաքանչուր կնճիռում և դա հենց այն է, ինչ նրանց գեղեցիկ է դարձնում:

93-ամյա Ֆիլիսին ընկերակցել է 78-ամյա Ռոբերտա Հազը: 

Նա 1960-ական թթ. Բրոդվեյի պարուսույց է եղել, պրոֆեսիոնալ պարել է: Իսկ այսօր նա պարզապես տատիկ է:

Նոր Զելանդիայից  դիզայներ Կարեն Վոլքերը այդ և ուրիշ ձեռքեր է օգտագործել զարդերի իր նոր հավաքածուն ցուցադրելու համար:









Ոսկերչական ընկերությունը իր գովազդում օգտագործում է 93 և 78-ամյա մոդելների ձեռքերը (լուսանկարներ)