Հարավային Աֆրիկայում առաջին անգամ շան միանման զույգեր են լույս աշխարհ եկել. լուսանկարներ

13:14 • 01.09.16

Հարավային Աֆրիկայում առաջին անգամ շան միանման զույգ ձագեր են լույս շախարհ եկել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը` երբևէ ծնված առաջին միանման զույգերը իռլանդական գայլաշան ձագեր են, որոնք երկուսն են միանգամից ծնված 7 ձագերից: Շներից երկուսը գտվել են միևնույն ամնիոտիկ պարկում:

Մասնագետների տեղեկացմամբ` շունը ձագերին լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով Հարավաֆրիկյան Մոգալե քաղաքում գտնվող կենդանիների հիվանդանոցում:

Մասնագետները արյան փորձանմուշ են վերցրել շներից, որի փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ միևնույն ամնիոտիկ պարկից ծնված ձագուկները միանման են:







Հարավային Աֆրիկայում առաջին անգամ շան միանման զույգեր են լույս աշխարհ եկել. լուսանկարներ