Ամերիկացի քանդակագործները ծովային թեմայով արվեստի ինքնատիպ գործեր են ստեղծում (լուսանկարներ)

13:10 • 02.09.16

Արվեստագետների համար բնության թեման, թերևս, ամենասիրվածն ու հոգեհարազատն է: Այս հարցում բացառություն չեն Կալիֆոռնիայում բնակվող քանդակագործներ Մարշա Բլաքերն ու Փոլ ԴեՍոման, ովքեր իրենց տաղանդի ու վառ երևակայության շնորհիվ ստեղծում են ջրային տարերքի ողջ ցասումն իրենց մեջ ամփոփող ինքնատիպ ծաղկամաններ ու այլ դեկորատիվ քանդակներ:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, քանդակագործները, ովքեր, ի դեպ, ամուսիններ են, ստեղծագործական գործընթացում օգտագործում են բարձրորակ ապակի և կերամիկա:

 

Նայելով նրանց՝ մեկը մյուսից հետաքրքիր աշխատանքներին՝ տպավորություն է ստեղծվում, թե ականատես ես լինում անհատակ օվկիանոսի մոլեգնող, փրփրադեզ ալիքների ցասմանն ու վայելում ես դրանց դյութիչ գեղեցկությունը:

 

 

 ocean-wave-vases-glass-sculptures-kelas-paul-desomma-marsha-blake-27

 

 

ocean-wave-vases-glass-sculptures-kelas-paul-desomma-marsha-blake-3

ocean-wave-vases-glass-sculptures-kelas-paul-desomma-marsha-blake-5

ocean-wave-vases-glass-sculptures-kelas-paul-desomma-marsha-blake-7

ocean-wave-vases-glass-sculptures-kelas-paul-desomma-marsha-blake-10

ocean-wave-vases-glass-sculptures-kelas-paul-desomma-marsha-blake-4

ocean-wave-vases-glass-sculptures-kelas-paul-desomma-marsha-blake-1

ocean-wave-vases-glass-sculptures-kelas-paul-desomma-marsha-blake-30

 
 
Ամերիկացի քանդակագործները ծովային թեմայով արվեստի ինքնատիպ գործեր են ստեղծում (լուսանկարներ)