Մայքլ Ֆասբենդերն ու Ալիսիա Վիկանդերը՝ Վենետիկյան կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Իտալական Լիդո կղզում մեկնարկել է կինոաշխարհի ամենասպասված և երևելի միջոցառումներից մեկը՝ Վենետիկի կինոփառատոնը, որը մի վայրում է հավաքել ոլորտի անվանի ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է Tatler-ը, խոստումնալից և հեռանկարային շվեդ դերասանուհի Ալիսիա Վիկանդերն ու իր սիրեցյալը՝ դերասան Մայքլ Ֆասբենդերը, կինոփառատոնի շրջանակում ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը՝ «Լույս՝ օվկիանոսում» կինոնկարը:
Աղբյուրը նկատում է, որ աստղային զույգը շատ համահունչ է նայվել կարմիր գորգին:















