Չիլիում անտուն շներին աշխատանքի են տեղավորում և կացարան են տալիս
Չիլիի Կիլպուե քաղաքում որոշել են օգնել հազարավոր շների, որոնք միայնակ թափառում են փողոցներում: Բնակիչները նրանց նախապատրաստել ու ոստիկանությունում ծառայության են տեղավորել իրենց չորքոտանի բարեկամներին, AdMe.ru-ն:
Նախկին անտուն կենդանիներն արդեն կրում են հատուկ լուսաանդրադարձնող բաճկոններ և ուղեկցում են ոստիկաններին՝ օգնելով քաղաքի փողոցներում պահպանել հանրային կարգը:
Բացի լուրջ աշխատանքից շներին կացարան և սնունդ են հատկացնում: Քաղաքի գեղակավար Քրիստիան Վիտտորին հայտարարել է, որ «վարժեցումից հետո շները կվերադառնան քաղաքի փողոցներ, բայց արդեն հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով»:
Սա հոյակապ օրինակ է, որ կենդանիները կարո են սկսել նոր կյանք և օգուտ բերել հասարակությանը:







