Daf BAMA Music Awards-ում Անդրեի շնորհակալական խոսքը զայրացրել է ադրբեջանցի երգչուհուն
Գերմանիայում օգոստոսի 27-ին կայացած Daf BAMA Music մրցանակաբաշխությունը ժամանակ երգիչ Անդրեն The Best Armenian Male Act մրցանակը ստանալիս բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Արցախի իր երկրպագուներին:
Այս մասին տեղեկանում ենք Անդրեի Instagram-ի էջում հրապարակված տեսանյութից:

Երգչի շնորհակալական խոսքը զայրացրել է մրցանակաբաշխությանը մասնակցող ադրբեջանական պատվիրակությանը` հանձին Այգուն Կյազիմովային: Վերջինս իր մրցանակը ստանալիս ասել է. «Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:

Հիշեցնենք, որ Daf BAMA Music մրցանակաբաշխությունը մասնակցել է նաև երգչուհի Սիրուշոն: Նա նույնպես ձեռնունայն չի վերդարձել Գերմանիայից: Երգչուհին արժանացել է The Best Armenian Female Act մրցաբակին:







