Ինչպես շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից. կիտրոնով դիետա

14:54 • 03.09.16

Կիտրոնները, բացի վիտամին C-ով հարուստ լինելուց, նաև նպաստում են նիհարելուն և հենց այս պատճառով էլ դրանց հիման վրա ստեղծվել է մի դիետա, որը ապշեցնում է իր արդյունավետությամբ:

 

Այս դիետայի շնորհիվ կարելի է հեշտությամբ և շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սակայն հարկ է նշել, որ սա բավական խիստ դիետա է, ուստի դրա տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը, քանի որ կարող են առաջանալ կողմնակի բարդություններ: Կիտրոնով դիետան կարելի է կրկնել միայն կես տարի անց:

 

Բացի այդ, կիտրոնները նաև հիանալի միջոց են օրգանիզմի դետոքսիկացիայի համար և օժտված են հակաբորբոքային հատկություններով:

 

Այս դիետայի հիմնական բաղադրիչը կիտրոնն է, սակայն աստիճանաբար ավելացվում են նաև այլ մթերքներ:

 

Դիետայի սխեման

 

Երկուշաբթի

 

Ամբողջ օրվա ընթացքում հարկավոր է խմել ջրում լուծված կիտրոնի հյութ: Եթե այս ընպելիքը շատ թթու է այդպես խմելու համար, կարելի է մի քիչ քաղցրացնել այն մեղրախոտով (ստեվիա) և ոչ մի դեպքում շաքարավազով կամ որևէ ուրիշ քաղցրացուցիչով:

Ճաշին ու ընթրիքին կարելի է ուտել խաշած բանջարեղեն՝ ճակնդեղ, սպանախ, գազար, դդում, դդմիկ և այլն, սակայն ոչ մի դեպքում չի կարելի ուտել կարտոֆիլ:

 

Երեքշաբթի

 

Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.

 

o    Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով)

o    Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:

 

Ճաշին.

 

o    2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,

o    Գազարով, լոլիկով ու կոտեմով աղցանի մեծ բաժին,

o    2 կտոր արքայախնձոր:

 

Ընթրիքին.

 

o   2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,

o   Մեկ հատ խաշած ձու և խաշած շագանակագույն բրնձի միջնին բաժին,

o   Տանձ:

 

Չորեքշաբթի

 

Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.

 

Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին.

 

o    2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,

o    Գրիլի վրա պատրաստված հավի կրծքամիս կիտրոնով,

o    Լոլիկ (կարելի է կտրատել և ավելացնել մի փոքր աղ և ձիթայուղ),

o    Խնձոր:

 

Ընթրիքին

 

o    2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,

o    Մի բաժին դդմի խյուս,

o    Հազարի թերթիկներով ու լոլիկով աղցան,

o    10-15 հատ ելակ:

 

Հինգշաբթի

 

Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.

 

Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին.

 

o    2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,

o    Գրիլի վրա պատրաստված ձուկ կիտրոնով,

o    Սմբուկով աղցան,

o    2 կտոր արքայախնձոր:

 

Ընթրիքին.

 

o    2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,

o    Բրնձով ու պանրով լցոնած դդմիկ,

o    Գազարի խյուս,

o    Տանձ:

 

Ուրբաթ

 

Նախաճաշին և կեսօրից հետո թեթև նախաճաշիկին.

 

Կիտրոնով թեյ (կարելի է քաղցրացնել մեղրախոտով),
Կեսօրին և երեկոյան կարելի է ուտել նարինջ, թուրինջ կամ պոմելո:
Ճաշին.

 

o    2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,

o    Մի բաժին տավարի միս,

o    Լոլիկով, վարունգով ու հազարի թերթիկներով աղցան

o    Խնձոր:

 

Ընթրիքին.

 

o    2 բաժակ տաք ջրում լուծված կիտրոնի հյութ,

o    Մի բաժին ջեռոցում եփված ճուտ (առանց կաշվի),

o    Սպանախ,

o    2 կտոր սեխ:

 

Այս դիետայի ընթացքում ցանկացած ժամանակ կարելի է խմել տաք ջրում լուծված կիտրոնի հյութ: Օրվա ընթացքում կարելի է օգտագործել 6-8 բաժակ «կիտրոնի ջուր»: Բացի այդ, լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է խստորեն հետևել դիետայի բոլոր կանոններին:

 

Հարկ է նաև նշել, որ այս դիետայի հետ մեկտեղ հարկավոր է փոխել նաև սովորությունները և սկսել կատարել ֆիզիկական վարժություններ և օրական գոնե 30 րեպո տրամադրել մաքուր օդին զբոսնելուն:

 

Նյութի աղբյուրը՝ nujnoe.com

Ինչպես շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից. կիտրոնով դիետա