Գիտնականները կեղտաջրերի օգնությամբ անտառ են աճեցրել եգիպտական անապատում

10:56 • 05.09.16

Եգիպտական Իսմաիլիա քաղաքում` մայրաքաղաք Կահիրեից 2 ժամվա ճանապարհի վրա, իրական բնապահպանական հրաշք է գտնվում` 240 հեկտար մակերեսով անտառը, որն աճում է հենց անապատում:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` գնալով մեծացող անապատները լուրջ խնդիր են դարձել աֆրիկյան մայրցամաքում, սակայն գերմանացի և եգիպտացի գիտնականների թիմը գտել է դրա դեմ պայքարելու միջոցը` ծառեր տնկելով:

Անձրևների պակասը անհնար է դարձնում ծառերի աճեցումը այս տարածաշրջանում, սակայն ջուր մատակարարելու հարցը գիտնականները լուծել են մոտակայքում ստեղծված կեղտաջրերի վերամշակման գործարանի օգնությամբ:

Գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքը Serapium Forest անտառն է, որը նրանք սկսել են աճեցնել 1990-ականներին:




 

Գիտնականները կեղտաջրերի օգնությամբ անտառ են աճեցրել եգիպտական անապատում