Ֆրանսիացի նկարիչը ճոճվող սալահատակ է ստեղծել (տեսանյութ)

10:43 • 05.09.16


Tech Insider-ը ներկայացրել է ֆրանսիացի նկարչի ստեղծած ճոճվող սալահատակը: Այն 2012-ին Ֆրանսիայի Բուրժ քաղաքում անցկացված «Փափուկ քաղաք» խորագրով ցուցահանդեսի մի մասն էր կազմում:

Նկարչի նպատակն էր մարդկանց ցույց տալ, որ քաղաքները մշտապես փոփոխվում են: Նա ջրով լի պարկեր է տեղադրել սալաքարերի տակ` դրանց շարժունակություն հաղորդելով:

Անցորդները չէին հոգնում փողոցի այդ զվարճալի հատվածով անցնելուց և հաճախ բավականին երկար ժամանակ էին անցկացնում այդտեղ:

 

Ֆրանսիացի նկարիչը ճոճվող սալահատակ է ստեղծել (տեսանյութ)