Լիտվացի նկարիչը հին տրոլեյբուսը «միաձուլել» է քաղաքին (լուսանկարներ)
Ժամանակակից քաղաքներում գրեթե իսպառ վերացել են տրոլեյբուսները, սակայն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը բացառություն է: Այստեղ տրոլեյբուսները տարածված տրանսպորտային միջոց են ու քաղաքին հաղորդում են ինքնատիպ հմայք:
Տեղաբնակներից մեկը՝ նկարիչ Լիուդաս Պարուլսկիսը, տրոլեյբուսի միջոցով ստեղծել է արվեստի ուշագրավ գործ, որին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե ահռելի փոխադրամիջոցն ինչ-որ առեղծվածային ուժի շնորհիվ տարրալուծվել է քաղաքի համայնապատկերում՝ ձուլվելով դրան:
«Անհետացող տրոլեյբուսը»՝ ահա այսպես է հեղինակն անվանել իր աշխատանքը, որի ստեղծման գործընթացին boredpanda.com կայքն առաջարկում է ծանոթանալ հետաքրքիր ֆոտոշարքով.













