LG-ն «կախարդական թունել» է ստեղծել (տեսանյութ)

16:53 • 05.09.16

Հարավկորեական LG ընկերությունը Բեռլինում կայացած IFA տեխնոլոգիական միջոցառման շրջանակում ներկայացրել է բացառիկ OLED ինտերակտիվ թունելը, որն իրականում հսկայական էկրան է:

 

Ինչպես նշում է The Verge-ը, ճկված էկրանն ունի 15 մ երկարություն: Դժվար է անցնել դրա միջով ու անտարբեր մնալ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ստեղծված հրաշքի նկատմամբ:

 

Թունելի առաստաղին ու պատերին ցուցադրվում են բնության տպավորիչ պատկերներ, ինչի շնորհիվ հայացքն ուղղակի անհնար է կտրել այդ տեսարաններից:

 

Թե ինչ նպատակով է LG-ն ստեղծել ինտերակտիվ թունելը՝ աղբյուրը չի մանրամասնում:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

LG-ն «կախարդական թունել» է ստեղծել (տեսանյութ)