Ֆինլանդուհին երկհարկանի տունը դրսից ծածկել է ահռելի վարդագույն ծածկոցով (լուսանկարներ)

18:03 • 05.09.16

Ֆինլանդիայի ամենաինքնատիպ արվեստագետներից մեկը՝ Օլեկ կեղծանունով կինը, ներկայացրել է նոր արտ նախագիծ՝ երկհարկանի տուն՝ դրսից ամբողջությամբ ծածկված գործված վարդագույն ծածկոցով:

 

pink-1

 

Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, 100-ամյա տունը գտնվում է Կերավա բնակավայրում: Ժամանակին այն պատկանել է ոմն Կառլ Ջեյքոբ Սվենսկին, ով Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ռմբակոծությունների ժամանակ, ստիպված է եղել ընտանիքի հետ լքել հարազատ տունն ու ավելի ապահով վայր տեղափոխվել:

 

pink-2

 

Հեղինակի խոսքով՝ վարդագույն երանգի ընտրությունը պատահական չէ:  Ըստ Օլեկի՝ վարդագույնով ծածկված տունը խորհրդանշում է լուսավոր ապագան ու չմարող հույսն առ այն, որ մի օր իրենց տները պարտադրաբար լքած մարդիկ անպայման հետ են վերադառնալու:

 

pink-3

pink-4

pink-5

pink-6

Ֆինլանդուհին երկհարկանի տունը դրսից ծածկել է ահռելի վարդագույն ծածկոցով (լուսանկարներ)