Շվեդիայում կատուների արքայադուստր է «ընտրվել» (լուսանկարներ)

18:44 • 05.09.16

Շվեդիայում բնակվող Էմիլին ու Նիկլասը Instagram-ում հրապարակել են Ավրորա անունով իրենց կատվի լուսանկարները, որոնք անմիջապես գրավել են կայքի օգտատերերի սրտերը:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, Instagram-ի օգտատերերը կենդանուն կատուների արքայադստեր կոչում են «շնորհել»:

 

«Ավրորան գիտի, որ ինքը գեղեցիկ է և ցուցադրում է դա իր վարվելակերպով: Նա սիրում է ուտել, քնել ու շոյված լինել: Նա շատ խելոք ու բարի կատու է և մեզ սիրում է շան պես, ինչը կատուների դեպքում հազվադեպ է լինում»,- պատմել են կատվի տերերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շվեդիայում կատուների արքայադուստր է «ընտրվել» (լուսանկարներ)