Ամերիկուհին ցուցադրում է յոգայի ամենագեղեցիկ դիրքերը (լուսանկարներ)

13:24 • 05.09.16

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում բնակվող Հայդի Ուիլյամսն արդեն տևական ժամանակ է՝ զբաղվում է յոգայով՝ ձգտելով մարմնի և հոգու ներդաշնակության:

Կինը պատմել է, որ ունեցել է բավական դժվար ու սթրեսներով լի կյանք՝ ենթարկվել է բռնաբարության ու նույնիսկ գործել է ինքնասպանության անհաջող փորձ: Սակայն յոգայի զարմանալի աշխարհը բացահայտելուց հետո կյանքի գույները կրկին ժպտացել են Հայդիին, և նա, վերջապես, հասել է երկար փնտրած հոգեկան հանգստությանը:

«Նախքան այս, ես հոգեկան ծանր վիճակում էի՝ դժոխքում: Բայց յոգան բացահայտելուց հետո ես ինձ կրկին ապահով զգացի ու կարողացա ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ»,- պատմել է կինը:

Այժմ ամերիկուհին փորձում է յոգայի միջոցով օգնել և ընկճախտից հանել իր պես փորձությունենրով անցած ու այդ ամենի հետևանքով արտաքին աշխարհից մեկուսացած մարդկանց: Այդ նպատակով Հայդին կազմակերպում է թերապևտիկ յոգայի դասեր, որոնք ուղղված են մարդու միջից անհանգստությունը, ընկճախտն ու սթրեսը հանելուն:

Ամերիկուհու խոսքով՝ իր հիմնական նպատակն է ապացուցել մարդկանց, որ յուրաքանչյուրն ի զորու է հասնել մարմնի և մտքի գեղեցիկ ներդաշնակությանը:

Ստորև boredpanda.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացում է Հայդիի կատարմամբ յոգայի ամենագեղեցիկ դիրքերը.

Yoga-therapy-ptsd-anxiety-depression-heidi-williams