Ամստերդամում է գտնվում Եվրոպայի «ամենաբարձր» ճոճանակը (տեսանյութ)

15:34 • 06.09.16

Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լանն օրերս պաշտոնապես բացել է Եվրոպայի ամենաբարձր ճոճանակը, որը սովորական ատրակցիոնի և անսովոր բարձրության տպավորիչ համադրություն է:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, A’DAM աշտարակի դիտահարթակում տեղադրված ճոճանակը գտնվում է 100 մ բարձրության վրա: Չորս հոգու համար նախատեսված ատրակցիոնից բացվում է չքնաղ տեսարան՝ տպավորություն ստեղծելով, թե Նիդեռլանդների մայրաքաղաքը փռված է ոտքերի տակ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ատրակցիոնը ստացել է «Over the Edge» անվանումը: Դրա վրա ճոճվելու համար անհրաժեշտ է վճարել 17.50 եվրո:

 

 

 

Ամստերդամում է գտնվում Եվրոպայի «ամենաբարձր» ճոճանակը (տեսանյութ)