Ռենե Զելվեգերը՝ «Բրիջիթ Ջոնս- 3»-ի լոնդոնյան պրեմիերային (լուսանկարներ)
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է «Բրիջիթ Ջոնս- 3» կատակերգական ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել գլխավոր դերակատարներ Ռենե Զելվեգերը, Քոլին Ֆերթն ու Պատրիկ Դեմփսին:
Ինչպես նշում է Tatler-ը, աստղային շիկահերը կարմիր գորգին է հայտնվել իր սիրեցյալի՝ երաժիշտ Դոյլ Բրամհոլի հետ, մինչդեռ Ֆերթին ու Դեմփսիին ուղեկցել են իրենց կանայք:
Ըստ սյուժեի՝ հերոսուհին (Բրիջիթ Ջոնս) հղի է, սակայն չգիտի, թե 2 տղամարդկանցից ով է երեխայի հայրը՝ նախկին ամուսի՞նը, ում մարմնավորում է Քոլին Ֆերթը, թե՞ նոր սիրեցյալը (Պատրիկ Դեմփսի):
Պատրիկ Դեմփսի, Ռենե Զելվեգեր, Քոլին Ֆերթ

Քոլին Ֆերթ


Ռենե Զելվեգեր


Պատրիկ Դեմփսին՝ ընտանիքի հետ

Քոլին Ֆերթը՝ կնոջ հետ

Ռենե Զելվեգերը՝ Դոյլ Բրամհոլի հետ








