Գունագեղ պատկերներ՝ առաջացած նավթի ու ջրի միախառնումից (լուսանկարներ)
Լուսանկարիչ Ֆաբիան Օեֆներն իրականացրել է ինքնատիպ ֆոտոշարք, որը կրում է «Նավթի արտահոսք» խորագիրն ու բացահայտում է, թե ինչ գեղեցիկ պատկերներ են ծնվում վառելիքի ու ջրի միախառնման արդյունքում:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, մեկը մյուսից գունագեղ ու տպավորիչ կադրերը ստանալու համար հեղինակը ներարկիչով մի կաթիլ նավթ է թափել ջրով լի տարայի մեջ և սպասել արդյունքին:
Մինչ նավթը տարածվել է ջրի մակերևույթով՝ նկարչի աչքի առաջ ստեղծվել են ծիածանի բոլոր երանգներն իրենց մեջ կրող հրաշալի պատկերներ.














