6 միջոց բրենդային պայուսակը կեղծիքից տարբերելու համար (լուսանկարներ)
Թանկարժեք բրենդային պայուսակի ձեռքբերումը նման է ավտոմեքենա գնելուն: Դրան հարկավոր է պատասխանատվությամբ մոտենալ և յուրաքանչյուր դետալ ստուգել: Մեզ հաճախ ցանկանում են խաբել և հայտնի բրենդի փոխարեն սովորական կեղծիք հանձնել: AdMe.ru-ն մի քանի միջոց է ներկայացրել, որոնք կօգնեն պաշտպանվել կեղծիք ձեռք բերելուց:
Ուշադրություն դարձրեք դետալներին

Հայտնի բրենդի յուրաքանչյուր մոդել շատ ուշադիր զննում են: Անհարթ կարեր, դուրս եկած թելեր և այլ մանր թերություններ ուղղակի անթույլատրելի են: Նման տիպի բարձր դասի իրերը, որպես կանոն, պատրաստվում են ձեռքով, այդ պատճառով գործարանային թերությունների մասին հեքիաթներին մի հավատացեք:
Ամրակներն ու փականները 
Բրենդային իրերի արտադրության ոլորտում մեծ ուշադրություն են դարձնում փականներին, ամրակներին, կոճակներին և այլ զարդերի, որոնք պետք է իդեալական լինեն: Հաճախ դրանց վրա դրվում է սեփական մակնշումը, որը որակի և իրի օրիգինալության վկայականն է:
Պատրաստման նյութը
Հայտնի բերնդերը չոր կաշի չեն կիրառում, ավելի հաճախ դրանք բարակ, բայց շատ որակյալ նյութեր են: Ներկումը պետք է հարթ լինի, առանց մաշվածությունների: Դրա հետ մետեղ բրենդային պայուսակները լավ ճկվում են և միանգամից վերականգնվում են:
Բրենդի անվանումը 
Մանրուքներն ուսումնասիրելիս մենք հաճախ չենք նկատում գլխավորը՝ անվանումը: Հաճախ բրենդի անվանումը գրվում է սխալ տառատեսակով, անհարթ տառերով կամ էլ ընդհանրապես սխալներ են թույլ տրվում:
Սերիական համար
Սերիական համարը ցանկացած առարկայի օրիգինալության վկայականն է: Համարով հատվածն այնպես է ամրացվում պայուսակին, որ այն անհնար է առանձնացնել: Իսկ կեղծիքի վրա այդ հատվածն ուղղակի սոսնձված է:
Փաթեթավորում
Թանկարժեք բրենդը միշտ թանկարժեք փաթեթավորում է ունենում:







