ԱՄՆ-ում ապաստարանից վերցված շունն անընդհատ ժպտում է (լուսանկարներ)

11:13 • 06.09.16

Միթբոլը (կարճ`Միթի) պիտբուլի խառնուրդ է, որը Կալիֆորնիայում գտնվող կենդանիների ապաստարանում է բնակվել, իսկ հետո նրա համար տուն է գտնվել:


Ինչպես նշում է Boredpanda.com-ը, շան լուսանկարը հրապարակվել է Fresno Bully Rescue ապաստարանի էջում, և Լիզա Ռայլին տեսել է այն:

 

Կնոջ խոսքով`Միթբոլն իրեն հիշեցրել է մի քանի ամիս առաջ սատկած իր շանը, այդ իսկ պատճառով կինը վերցրել է Միթիին:

 

Այդ պահից ի վեր Միթին անընդհատ ժպտում է, իսկ Ռայլին լուսանկարում է նրան և Instagram-ում հրապարակում լուսանկարները` շանը դարձնելով համացանցի նոր աստղ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ում ապաստարանից վերցված շունն անընդհատ ժպտում է (լուսանկարներ)