Volkswagen-ը դադարեցնում է դիզելային մեքենաների վաճառքն ԱՄՆ-ում

13:45 • 07.09.16

2017 թվականից սկսած Volkswagen ընկերությունը մտադիր է դադարեցնել իր բոլոր դիզելային մոդելների ամերիկյան վաճառքը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` մեջբերելով գերմանական կոնցեռնի ամերիկյան ստորաբաժանման ղեկավարին, ԱՄՆ-ի շուկայում գերմանական ապրանքանիշի դիզելային մեքենաների ներուժն սպառվել է:

Նրա խոսքով` դիզելային մոդելներից հրաժարվելու մասին որոշումը վերաբերում է միայն Volkswagen ապրանքանիշին և չի վերաբերում կոնցեռնի մյուս մեքենաներին, ինչպես և այլ շուկաներին:

VW-ի դիզելային տարբերակները ԱՄՆ-ում ներկայացված են 3 մոդելով` Jetta, Golf, Golf Sportwagen, Passat, Beetle և Touareg:

Volkswagen-ը դադարեցնում է դիզելային մեքենաների վաճառքն ԱՄՆ-ում