Գեղեցկության հավերժական խորհրդանիշն իսկական ընկեր է հարյուրավոր շների համար (լուսանկարներ)

12:19 • 07.09.16

Արական գեղեցկության հավերժական խորհրդանիշ Ալեն Դելոնի անունը ծանոթ է յուրաքանչյուրին: Ոմանց խենթացնում է նրա անթերի արտաքինն ու բնատուր գրավչությունը, իսկ մյուսներն էլ հիանում են նրա դերասանական տաղանդով: Սակայն, երևի քչերը գիտեն, որ Ալեն Դելոնը «սիրված» է նաև չորքոտանիների շրջանում:

 

Ստորև AdMe.Ru կայքը ներկայացնում է ուշագրավ անդրադարձ, որում պատմում է կինոաստղի՝ շների հանդեպ տածած մեծ սիրո մասին:

 

Պարզվում է՝ երիտասարդ տարիքում Ալեն Դելոնը հիմնականում կրել է զինվորական բաճկոններ, քանի որ դրանցում ավելի հեշտ էր տաքացնել բոլոր այն անօթևան շան ձագերին, որոնց դերասանը հանդիպել է ճանապարհին: Իսկ այսօր 80-ամյա Դելոնը ֆինանսավորում է թափառական շների և կատուների համար նախատեսված 5 կենտրոն:

 

Image result for alain delon dogs

 

«Իմ տանը միշտ շատ շներ են ապրում: Ես նույնիսկ ինքնուրույն նոր տեսակ եմ բուծել: Շներն ինձ հիշեցնում են հիվանդ երեխաներին, որոնց ապրելու համար տրվել է ընդամենը 10-14 տարի»,-նշել է դերասանը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կինոաստղն արդեն վաղուց ապրում է Շվեյցարիայում, որտեղ իր ժամանակի մեծ մասը հատկացնում է շներին: Նա նույնիսկ պայքարում է, որպեսզի շները ևս մարդկանց պես փաստաբաններ ունենան:

 

Image result for alain delon dogs

 

Դերասանի սերը շների հանդեպ սկիզբ է առնում մանկությունից, երբ նա ունեցել է Գալա մականունով շուն: 

«Մի անգամ ես գոռացի նրա վրա ու նույնիսկ հարվածեցի: Նա նստեց, նայեց ինձ, ու ես տեսա, որ նա արտասվում է: Այդ պահից ի վեր ես ամեն ինչ հասկացա, և այժմ իմ շները միշտ ժպտում են: Ինձ հատկապես հուզում է այն փաստը, որ շների համար մեկ է, թե իրենց տերն ով է: Նրանք մարդուն հոր պես են սիրում: Դուք կարծում եք՝ իմ շները գիտե՞ն, որ ես համաշխարհային ճանաչում ունեմ: Նրանց համար միևնույն է: Նրանք չգիտեն, թե ես ով եմ, ինչով եմ զբաղվում: Դա առանց մտորումների, լիարժեք ու մաքուր սեր է»,-հավելել է դերասանը:

 

Image result for alain delon dogs

 

Հայտնի է, որ դերասանի տանն ապրում է 8 շուն, իսկ տնամերձ տարածքում թաղված են Դելոնի բոլոր նախկին շները՝ ընդհանուր 45: Շների գերեզմանատան կողքին կառուցված է նաև մատուռ: Նշվում է, որ բազմաթիվ դիմումներից հետո Դելոնին թույլ են տվել իր հուղարկավորությունը կազմակերպել շների կողքին: Աստղի խոսքով՝ դա իրական շքեղություն է իր համար:

 

Image result for alain delon dogs

Գեղեցկության հավերժական խորհրդանիշն իսկական ընկեր է հարյուրավոր շների համար (լուսանկարներ)