Սննդաբանները բացահայտել են մթերքների ամենաօգտակար համադրությունները (նկարազարդումներ)

16:16 • 07.09.16

Կան սննդամթերքներ, որոնք միմյանց հետ համադրելով՝ բարելավում ենք ոչ միայն ուտեստի համը, այլև բարձրացնում ենք դրա օգտակարության աստիճանը: Սննդաբանները պնդում են, որ մթերքների որոշ համադրություններ օրգանիզմին օգնում են սնուցող նյութերն ավելի արդյունավետորեն օգտագործել:

 

Մասնագետների խորհուրդների վրա հիմնվելով` AdMe.ru-ն հավաքել է սննդային արժեքի ու օգտակարության տեսանկյունից մթերքների լավագույն համադրությունները:

 

Մթերքների համատեղելիություն

 

Կարոտինոիդներ ու օգտակար յուղեր

Աղցան + ձիթապտղի յուղ

Յուղերը նպաստում են 3 անգամ շատ կարոտինոիդների յուրացմանը, այդ թվում` լիկոպինի, բետա կարոտինի ու հակաօքսիդանտների:

 

Երկաթ ու վիտամին C

Սթեյք + բրոկոլի

Տավարի մսի մեջ պարունակվող երկաթն ավելի արդյունավետորեն է յուրացվում, եթե այն համադրվում է վիտամին C-ի բարձր պարունակությամբ մթերքների հետ

 

 

 

Ցինկ ու երկաթ

Վայրի բրինձ + սխտոր

Վայրի բրնձին սխտոր ավելացնելու դեպքում հացահատիկային կուլտուրաների մեջ պարունակվող ցինկն ու երկաթը շատ ավելի արդյունավետորեն են յուրացվում։

 

Վիտամին B ու C

Ելակ + հացահատիկային փաթիլներ

Ելակի մեջ պարունակվող B ու C վիտամիններն ավելի լավ են յուրացվում, եթե համադրվում են հացահատիկային փաթիլների հետ: Կարելի է ավելացնել անյուղ յոգուրտ։

 

 

 

Սպիտակուցներ ու ածխաջրեր

Ընկույզի կարագ + բանան

Ֆիզիկական ակտիվությունից հետո մկանները կվերականգնի սպիտակուցների ու օգտակար ածխաջրերի պարզ համադրությունը։

 

Կարոտինոիդներ, վիտամին A և օգտակար յուղեր

Ավոկադո + լոլիկ

Ավոկադոյի մեջ պարունակվող յուղերը նպաստում են կարոտինոիդների ու վիտամին A-ի յուրացմանը։

 

Պիպերին

Քարրի + սև պղպեղ

Սև պղպեղի մեջ պարունակվող պիպերին նյութը բազմապատկում է օգտակար մթերքների ուժը, հատկապես` քարրիի մեջ պարունակվող առողջարար տարրերի յուրացումը։

 

Հակաօքսիդանտներ

Կանաչ թեյ + կիտրոն

Կիտրոնահյութը նպաստում է կանաչ թեյի մեջ պարունակվող հակաօքսիդանտների` կատեխինների արդյունավետ յուրացմանը

 

 
 
Սննդաբանները բացահայտել են մթերքների ամենաօգտակար համադրությունները (նկարազարդումներ)