Որ ուտեստները խորհուրդ չի տրվում պատվիրել ռեստորաններում. խոհարարների խորհուրդները
Ռեստորան կամ սրճարան այցելելիս հարկավոր է ուշադրություն դարձնել նման հաստատությունների աշխատակիցների խորհուրդներին, որոնք հստակ գիտեն, թե որ ուտեստները ոչ մի դեպքում պետք չէ պատվիրել։
Առաջին հերթին հարկ է հիշել, որ ընտրություն կատարելիս հարկավոր է նախապատվությունը տալ այն ուտեստներին, որոնք համապատասխանում են ռեստորանի հիմնական ճաշացանկին։ Օրինակ՝ ձկնամթերք մատուցող ռեստորանում պետք չէ պիցցա պատվիրել։
Խոհարարները նաև խորհուրդ չեն տալիս ապուրներ պատվիրել, քանի որ դրանք պատրաստվում է մեծ քանակությամբ և չեն սառեցվում ինչպես հարկն է։ Օրվա ընթացքում անընդհատ տաք վիճակում մնալով՝ ապուրը բակտերիաների զարգացման համար հիանալի միջավայր է դառնում։
Պետք չէ կոկտեյլներին սառույց ավելացնել, քանի որ մեծ մասամբ սառցարանները լավ չեն խնամվում։ Եղել են դեպքեր, երբ սառույցների մեջ հայտաբերվել են սնկեր և նույնիսկ միջատներ։
Բացի այդ, ռեստորանների աշխատակիցները խորհուրդ չեն տալիս ըմպել այն կոկտեյլները, որոնք պարունակում են մրգեր, հատապտուղներ կամ բանջարեղեն, քանի որ սրճարաններում այդ պտուղները հազվադեպ են լվացվում ինչպես հարկն է։
Նման հաստատություններում սնվելիս ցանկալի է նախապատվությունը տալ ամենատարածված ու հայտնի ուտեստներին, քանի որ ավելի հազվադեպ պատվիրվողների բաղադրիչները սովորաբար պահվ







