ԱՄՆ-ում կներկայացվի ուղղաթիռային հրապարակով ու լողավազանով 69 մետրանոց զբոսանավ (լուսանկարներ)

16:07 • 07.09.16

ԱՄՆ-ում Fort Lauderdale International Boat Show 2016 ցուցահանդեսին կներկայացվի 69 մետրանոց Suerte զբոսանավը:

 

Նավը կառուցվել է իտալական Tankoa Yachts նավաշինական գործարանում, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին այն ներկայացվել է Մոնակոյում անցկացված նավերի ցուցադրության ժամանակ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով զբոսանավը ներկայացնող ընկերության մամուլի ծառայությանը:

 

Նշվում է, որ զբոսանավը համալրված է ուղղաթիռային հրապարակով ու լողավազանով: Ներսում տեղակայված է բարով, մերսման սրահով, շոգեբաղնիքով ու համամով հանգստի գոտի, որը բացովի տեռասների հաշվին ապահովում է ելք դեպի ծով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նավախելի վրա տեղակայված է 16 անձի համար սեղան, բազմոցներ ու լաունջ գոտի: Մարզադահլիճից վերելակով կարելի է բարձրանալ դիտաշտարակ, որտեղ գտնվում է համայնապատկերային հրապարակը:

 

Դրանից բացի, զբոսանավի վրա մեծ ավտոտնակ կա, որտեղ գտնվում են 7,5 մետրանոց երկու տենդեր ու մի քանի սկուտեր:

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ում կներկայացվի ուղղաթիռային հրապարակով ու լողավազանով 69 մետրանոց զբոսանավ (լուսանկարներ)