Բրիտանուհին ծիածանի գույներով է «լցրել» Բրիսթոլի Բիենալեի սրահը (լուսանկարներ)
Բրիտանացի ժամանակակից արվեստագետ Լիզ Ուեսթը, ով նախապատվություն է տալիս գունային հետաքրքիր լուծումների թեմայով արտ նախագծերին, ներկայացրել է իր հերթական մտահղացումը:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, կինը Բրիսթոլի Բիենալեի անցկացման սրահը դիզայներական հատուկ լուծումների շնորհիվ «լցրել» է ծիածանի գույներով՝ ստեղծելով անկրկնելի մթնոլորտ:
Ինքնատիպ արտ նախագիծը ստացել է Our Colour («Մեր գույնը») խորագիրը: Այն այցելուներին բացառիկ հնարավորություն է տալիս իրենց զգալու «ծիածանի մեջ»:
Ուեսթը պատմել է, որ ցանկալի արդյունքին հասնելու համար ինքը խորհրդակցել է նկարիչների, դիզայներների ու հոգեբանների հետ:
















