«Ֆուլ հաուս»-ը վերադառնում է (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 10-ից կմենկարկի «Ֆուլ հաուսի» հինգերորդ եթերաշրջանը։
5-րդ եթերաշրջանում «Ֆուլ հաուս»-ում կավելանան 3 նոր կերպարներ՝ Արմանը, Լիլին և Քրիստինան,իսկ թե ինչ դերակատարում կունենան սիթքոմում հերոսները՝ պարզ կդառնա եթերում:
«Նախորդ եթերաշրջանների մասին դրական արձագանքներ ենք ստացել, որոնք ավելի պարտավորեցնող են, որպեսզի հաջորդներն էլ ավելի հետաքրքիր լինեն:Հեռուստադիտողների համար նոր և ինտրիգներով լի եթերաշրջան ենք պատրաստել: Հուսով եմ, որ հուսախաբ չենք անի նրանց սպասումները: Մեր հերոսները կշարունակեն դեռ երկար ժամանակ սիրված մնալ հեռուստադիտողների կողմից: Բացառություն չի լինի նաև իմ մարմնավորած կերպարը, որի գիծը այս եթերաշրջանում ևս կշարունակվի»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:
«Ֆուլ հաուսի» անձնակազմն ամեն բան անելու է՝ նոր եթերաշրջանում է՛լ ավելի հետաքրքիր զարգացումներով հանդիսատեսին ներկայանալու համար։ 4 եթերաշրջանների ընթացքում «Ֆուլ հաուսը» պահպանել է բարձր վարկանիշը։
«Շատ հաճելի է, որ «Ֆուլ հաուսը» պահպանում է վարկանիշը արդեն 2 տարի։ Մեր հաջողության գրավականը միայն ճիշտ թիմային աշխատանքն է, անձնակազմի ընկերական և շատ մտերիմ հարաբերությունները։ Մենք ներսում տարաձայնություններ չունենք, ինչն արտացոլվում է աշխատանքում»,- եզրափակեց Արմենը։
Tert.am Life-ը ներկա է եղել «Ֆուլ հաուսի» նկարահանման հրապարակում: Սիթքոմը համալրվել է նոր տաղավարներով: Մեր տեսախցիկը ֆիքսել է կադրից դուրս կադրեր, որոնք ներկայացնում ենք ստորև.













Նյութը՝ Անահիտ Կասամանյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







