Կորեացի նկարիչը ջրի կաթիլների ու ներկի միջոցով հագուստ է մոդելավորում (տեսանյութ)
Կորեացի նկարազարդիչ JaeSuk Kim–ը սիրում է ջրաներկով փորձեր անել ու չի վախենում սխալներից:
«Կարծում եմ` ջրաներկի գեղեցկությունը նրանում է, որ նույնիսկ երբ սխալ ես թույլ տալիս, այն ինչ-որ յուրահատկություն է հաղորդում աշխատանքներին»,- ասել է նկարիչը:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, նկարիչն իր գործունեությունը սկսել է որպես ինտերիերի դիզայներ, սակայն այժմ մասնագիտացել է կանացի զգեստների նկարազարդման ոլորտում:







