Դուբայում ջրով, վիսկիով և հազարավոր բաժակներով յուրատեսակ ռեկորդ են սահմանել (տեսանյութ)

15:38 • 08.09.16

Դուբայի բարերից մեկում նոր արտասովոր ռեկորդ են սահմանել` ջրով լի բաժակներից կազմելով ամենաերկար դոմինոն:

 

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը`բաժակներից կազմված շարանը կոչվում է կաթիլ-դոմինո, երբ հարվածվող բաժակում առկա հեղուկը լցվում է մյուս բաժակի մեջ: Դուբայում գործող բարում այս գեղեցիկ հնարքն իրականացրել են 4.578 բաժակով:

 

Ջրի փոխարեն օգտագործվել է նաև վիսկի, որի կաթիլներն ընկել են էներգետիկ ըմպելիքների մեջ:


Թեև բաժակների մի մասն այնքան էլ հաջող չի ընկել, այս ռեկորդի իրագործմանը մասնակցել է 160 աշխատակից, իսկ նախապատրաստական աշխատանքները տևել են 5 ամիս:

 

Դուբայում ջրով, վիսկիով և հազարավոր բաժակներով յուրատեսակ ռեկորդ են սահմանել (տեսանյութ)