Վալենսիայում մնջախաղի միջազգային փառատոն կանցկացվի

14:37 • 08.09.16

Սեպտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իսպանական Սուեկա քաղաքում, որը գտնվում է Վալենսիայից 34 կմ հեռավորությամբ, կանցկացվի Mostra Internacional de Mim XXVII ամենամյա միջազգային թատերական փառատոնը:

 

 

Ինչպես ներկայացնում է Euromag-ը` այս փառատոնը միակն է Իսպանիայում, որն ամբողջությամբ նվիրված է մնջախաղի և ժեստերի արվեստին: MIM-ը հանդիսանում է Եվրոպայի նմանօրինակ 3 ամենակարևոր միջոցառումներից մեկը:

 

Ավանդույթի համաձայն, այս օրերին Վալենսիա ծաղրածուներ, պարողներ, միմեր և կրկեսային արտիստներ են ժամանում ոչ միայն Եվրոպայից, այլև ողջ աշխարհից: Ամեն տարի այս փառատոնին տասնյակ հազարավոր մարդիկ են այցելում:

 

Վալենսիայում մնջախաղի միջազգային փառատոն կանցկացվի