Արքայազն Հարին գլխավորել է աշխարհի ամենագրավիչ ազնվականների ցանկը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի թերևս ամենահայտնի ու սիրված անդամներից մեկը՝ արքայազն Հարին, աշխարհի ամենահմայիչ ազնվական է ճանաչվել՝ իր ետևում թողնելով եղբորն ու այլ միապետական տոհմերի ազնվազարմ ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 31-ամյա Հարիին հաջորդում է Շվեդիայի գահի հնարավոր ժառանգորդներից մեկը՝ 37-ամյա արքայազն Կառլ Ֆիլիպը: Մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Մոնակոյի գահի ժառանգորդների թվում 4-րդ տեղը զբաղեցնող Անդրեա Կազիրագին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 10 կետից բաղկացած ցանկում ներառվել են նաև Դուբայի թագաժառանգ Համդան բին Մուհամադ ալ Մաքթումը, արքայազն Ուիլյամը, Լյուքսեմբուրգի արքայազն Ֆելիքսը և արիստոկրատիայի այլ ներկայացուցիչներ:
Հայտնի է, որ ցանկը կազմվել է Crown Clinic-ի կողմից 1.000 բրիտանուհիների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների հիման վրա:
Արքայազն Հարի

Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպ

Մոնակոյի գահի հավանական թագաժառանգ Անդրեա Կազիրագի

Դուբայի թագաժառանգ Համդան բին Մուհամադ ալ Մաքթում

Լյուքսեմբուրգի արքայազն Ֆելիքս

Իսպանիայի միապետ Ֆելիպե 6-րդ

Բելգիայի արքայազն Ամեդեո

Քեմբրիջի դուքս Ուիլյամ








