Հայտնի է՝ ուկրաինական որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ-2017»-ը

17:07 • 09.09.16

«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը կանցկացվի Կիևում, հաղորդում է 112 Украина հեռուստաալիքը:

 

Նշվում է, որ մրցակցային ընտրության արդյունքը հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության տնօրեն Զուրաբ Ալասանիան:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ քվեարկության արդյունքում Կիևը ստացել է 19, Օդեսան`2 ձայն, իսկ քվեարկողներից մեկը ձեռնպահ է մնացել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դիտարկվում էր «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու իրավունքն Ուկրաինայից Ռուսաստանին փոխանցելու հնարավորությունը` Կիևում մրցույթի անցկացման հետ կապված մի շարք խնդիրների պատճառով, սակայն հետո Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին կհայտարարվի «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող քաղաքի անունը

Հայտնի է՝ ուկրաինական որ քաղաքում կանցկացվի «Եվրատեսիլ-2017»-ը