Իտալացի նկարչի որմնանկարներն ինքնատիպություն են հաղորդում Միլանի շենքերին (լուսանկարներ)
Իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Կամիլոն, ով ստեղծագործում է Միլո կեղծանվամբ, հայտնի է Միլանի շինությունները զարդարող իր ահռելի որմնանկարներով:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, ինքնատիպ որմնանկարներն անկրկնելի հմայք են հաղորդում բարձրահարկ շինություններին՝ ստիպելով անցորդներին ու քաղաքի զբոսաշրջիկներին հիանալ փողոցային արվեստի հետաքրքիր նմուշներով:
Դատելով ստորև ներկայացված լուսանկարներից՝ Միլոն նախընտրում է ստեղծագործական գործընթացում օգտագործել սահմանափակ քանակով գույներ և ունի օրիգինալ ոճ.














