Մեծ Բրիտանիայում 15սմ երկարությամբ մորուքով աղջիկը դարձել է Գինեսի ռեկորդակիր
Երիտասարդ բրիտանուհուն ներառել են Գինեսի ռեկորդների գրքի մեջ որպես աշխարհի ամենաերկար մորուք ունեցող կին, հաղորդում է BBC-ին:
Մարմնի հանդեպ դրական վերաբերմունքի ակտիվիստ 24-ամյա Հարնաամ Քաուրը տառապում է հազվադեպ հիվանդությունից, որն առաջացնում է մազերի չափազանց շատ աճ: Աղջկա մորուքի երկարությունը գերազանցում է 15սմ-ը:
Քաուրը հայտարարել է, որ մորուքը ինքնատիպ փորձ է` հաղթահարել իր արտաքինի վերաբերյալ բազմաթիվ տարիներ իրականացվող ծաղրանքը:
Մարտին նա դարձել էր առաջին մորուքով կինը, ով Լոնդոնի նորաձևության շաբաթի ընթացքում պոդիում էր բարձրացել:







