Նորվեգիայում վարսահարդարին դատում են հիջաբով հաճախորդին չսպասարկելու համար

10:23 • 09.09.16

Նորվեգիայում վարսավիրանոցի սեփականատիրուհին հայտնվել է դատարանում` մուսուլմանական գլխաշորով հաճախորդուհուն մերժելու համար: 47-ամյա Մերետա Հոդնեն ասել է հիջաբով կնոջը, որ «չի ընդունում իր նմաններին», և խորհուրդ է տվել այլ վայր փնտրել. փոխանցում է newsru.com-ը:

 

«Ես չեմ ցանկանում տեսնել այդ չարիքն իմ մոտ»,- ասել է Հոդնեն:

 

Նա բացատրել է, որ չարիք է համարում «իսլամական գաղափարախոսությունը և մահմեդականությունը»: Կնոջ խոսքով, հիջաբն այդ գաղափարախոսության խորհրդանիշն է, ինչպես սվաստիկան է նացիզմի խորհրդանիշը:

 

24-ամյա Մալիկա Բայանը հայտարարել է, որ խորապես ստորացված է եղել վարսահարդարի արարքով:

 

«Դա շատ վիրավորական էր: Անհանգստություն է առաջացնում, որ նա այդպես է վերաբերվում մարդկանց այս ազատ երկրում: Նորվեգիան իմ երկիրն է»,- ասել է մուսուլման կինը:

 

Այն բանից հետո, երբ Հոդնեն հրաժարվել է վճարել 870 եվրո տուգանքը կրոնական խտրականության համար, գործը փոխանցվել է դատարանին: Առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին: Նա հրաժարվել է ընդունել իր մեղքը:

 

Միաժամանակ ոստիկանությունը հայտարարել է, որ մտադիր է դատարանին խնդրել ավելացնել տուգանքի չափը մինչև 9.600 կրոն: Հրաժարվելու դեպքում Հոդնեին սպառնում մինչև 19 օր ազատազրկում:

Նորվեգիայում վարսահարդարին դատում են հիջաբով հաճախորդին չսպասարկելու համար