Արտահայտություններ, որոնք կօգնեն գիտակցել՝ ցանկացած փոփոխություն դեպի լավն է տանում (նկարազարդումներ)
Բոլորի կյանքում լինում են սպիտակ ու սև գծեր, սակայն ամեն մարդ ինքն է պատասխանատու իր երջանկության համար: Դժվար պահերին պետք է ընտրություն անել. կամ հանձնվել, կամ իրավիճակին այլ տեսանկյունից նայել ու ոգեշնչման նոր աղբյուր գտնել:
AdMe.Ru-ն նկարազարդումների միջոցով ապացուցել է, որ իրականում գոյություն չունեն ո՛չ սպիտակ, ո՛չ սև գծեր. կարևոր է միայն մեր ընկալումը:
- Ինձ թողել են
- Ես մի քայլով ավելի մոտ եմ իմ իրական երջանկությանը

- Իմ երիտասարդությունն անցյալում է մնացել։
- Ես առաջվա պես գեղեցիկ եմ, իսկ այժմ նաև` խոհեմ։

- Ինձ հեռացրել են աշխատանքից։
- Ես ավարտեցի մեկ նախագիծ ու կարող եմ նորը սկսել։

- Ես հղի եմ: Հիմա դրա ժամանակը չէր։
- Շուտով կյանք կտամ աշխարհի կարևորագույն մարդուն։

- Դու արդեն մեծացել ես ու այլևս չես կարող ծնողներիդ հետ ապրել։
- Դու պետք է ավելի ուժեղ դառնաս, և այդ հարցում քեզ կօգնի ինքնուրույն կյանքը։

- Ինձ հեռացրել են համալսարանից, վերջս եկավ։
- Ես երիտասարդ ու հավակնոտ եմ, բոլոր ճանապարհները բաց են ինձ համար։

- Նորից անհաջողություն ունեցա։
- Այժմ գիտակցեցի, թե հաղթանակի համար ինչ է պետք անել։

- Ես սիրահարվել եմ մեկի, ում սերը փոխադարձ չէ։
- Իմ մեջ ուժեղ զգացմունք է ապրում, որն ինձ ոգեշնչում ու հատուկ է դարձնում։

- Ես լրիվ միայնակ եմ մնացել։
- Իմ կյանքը մաքուր էջերով նոր գիրք է։

- Ես 10 տարի եմ կորցրել մի մասնագիտության վրա, որն ինձ պետք չէր։
- Ես մեծ փորձ ու գիտելիքներ ունեմ, որոնք միշտ կարող եմ օգտագործել։

- Առջևում ինձ միայն ծերություն է սպասվում։
- Ես հետաքրքիր կյանք եմ ապրել ու դեռ երկար ժամանակ լավ հիշողություններ կունենամ։

- Աշխատանքս թողել եմ, որ երեխայիս խնամեմ։
- Ես երեխայիս կողքին կլինեմ նրա կյանքի կարևորագույն պահերին։








