Երբ հաճելին առողջարար է.Ճարպերն այրող կեֆիրով լավագույն կոկտեյլները
Բոլորն էլ գիտեն, որ կեֆիրը շատ օգտակար է մարսողության և առհասարակ ամբողջ օրգանիզմի համար։ Այն պարունակում է աղիների համար օգտակար լակտոբակտեիաներ, միկրո- և մակրոտարրեր, սակայն միևնույն ժամանակ ունի ցածր կալորիականություն։ Բացի այդ, կեֆիրը ճարպերն այրող հիանալի միջոց է։
Կոճապղպեղով ճարպերն այրող կոկտեյլ
Բաղադրությունը.
· 250 մլ ցածր կալորիականությամբ թարմ կեֆիր,
· 5 գրամ թարմ կոճապղպեղ (ոչ լիքը թեյի գդալ),
· 10 գրամ դարչին (մի լիքը գդալ),
· Դանակի ծայրով կարմիր կծու պղպեղ։
Կոճապղպեղը շատ մանր կտրատել կամ մանրացնել մանր քերիչի միջոցով, լցնել մի բաժակ թարմ կեֆիրի մեջ և լավ խառնել, այնուհետև ավեկացնել դարչինն ու պղպեղը։
Այս ըմպելիքը կարելի է խմել 15 օր՝ օրական 3 անգամ, որից հետո խորհուրդ է տրվում անել կարճատև դադար (առավելագույնը մեկ շաբաթ) և կրկնել կուրսը։
Կանաչեղենով ճարպերն այրող կոկտոյլ
Բաղադրությունը.
· 250 մլ կեֆիր,
· Կտրատած մաղադանոս և ցանկացած այլ կանաչի (2 ճաշի գդալ մեկ բաժակի համար),
· Մոտ ½ թեյի գդալ դարչին։
1 օրվա կեֆիրին ավելացնել կանաչին ու դարչինը, լավ խառնել և դանդաղ խմել՝ լավ ծամելով կանաչին։ Սովորաբար այս ըմպելիքն օգտագործում են 10 օր։
Խնձորով ճարպերն այրող կոկտոյլ
Բաղադրությունը.
· Կեֆիր,
· Խնձորի խյուս։
Ցանկալի է վերցնել կանաչ խնձորի խյուս, քանի որ այն չի պարունակում մեծ քանակությամբ շաքար։ Հարկավոր է խյուսը խառնել կեֆիրին և խմել օրական 3 անգամ։







