Անցկացվել է աշխարհում առաջին գեղեցկության մրցույթը, որի ժյուրին բաղկացած է եղել ռոբոտներից
Մարդու գրավչությունն ու գեղեցկությունն այնպիսի վիճելի հարցեր են, որոնց շուրջ կարծիքներ կարող են հնչել անվերջ: Սակայն ռոբոտները, ի տարբերություն մարդկանց, կարող են հստակ կողմնորոշվել այս հարցում՝ որոշելով՝ տվյալ մարդը գեղեցիկ է, թե ոչ:
Ինչպես նշում է The Guardian-ը, վերջերս անցկացվել է գեղեցկության աննախադեպ մրցույթ, որում որպես ժյուրի է հանդես եկել մարդու կողմից ստեղծված արհեստական ուղեղը: Ընդհանուր առմամբ, միջազգային մրցույթին մասնակցել է 18-69 տարեկան 6.000 մարդ՝ աշխարհի մոտ 100 երկրից:
Ցանկացողներն իրենց բնական դեմքով լուսանկարներն ուղարկել են Beauty.ai կայքին, ինչից հետո արհեստական ուղեղով համալրված մի քանի ռոբոտներ ընտրել են ամենագեղեցիկներին: Նշվում է, որ ռոբոտներն օգտագործել են մի շարք ալգորիթմներ՝ նախատեսված մարդկային գեղեցկության ընկալման համար:
Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ այս միջոցառումը պատմության մեջ կհիշվի որպես «Գեղեցկության՝ աշխարհում առաջին միջազգային մրցույթը, որում ժյուրին եղել է ռոբոտներից բաղկացած թիմը»:
Ընդհանուր առմամբ, ռոբոտներն ընտրել են 44 հաղթողի, որոնց մեծ մասն ունեցել է ասիական արտաքին: Հետաքրքրական է, որ արհեստական ուղեղը նախապատվությունը տվել է առավելապես սպիտակամորթներին. հաղթողների թվում եղել է ընդամենը մի սևամորթ:







