Ամերիկացի արվեստագետը Թիմ Բարթոնի վերջին ֆիլմում տեղ գտած տան նմանությամբ տորթ է թխել (լուսանկարներ)

17:02 • 12.09.16

Լոս Անջելեսում բնակվող արվեստագետ Քրիստին ՄքՔոնելը մեղրով տորթ է թխել, որը ներկայացվել է ամերիկացի ռեժիսոր Թիմ Բարթոնի նոր` «Օրիորդ Պերեգրինի տունը յուրահատուկ երեխաների համար» ֆիլմի ցուցադրության ժամանակ:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, ՄքՔոնելն ընդօրինակել է ֆիլմում պատկերված արտասովոր տունը և չի մոռացել դեպի հետ շարժվող սլաքներով ժամացույցի մասին, որը  ֆիլմում արտահայտում է ժամանակի ճանապարհորդության գաղափարը: 

 

Կադր ֆիլմից

 

 

 

Ֆիլմի գաղափարը «ոգեշնչած» իրական տունը

 

 

 

Ամերիկացի արվեստագետը Թիմ Բարթոնի վերջին ֆիլմում տեղ գտած տան նմանությամբ տորթ է թխել (լուսանկարներ)