Էմբեր Հերդը մտափոխվել է Ջոնի Դեպին դատի տալուց
Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդը ետ է կանչել ամուսնու՝ Ջոնի Դեպի դեմ ներկայացված բոլոր հայցերը, որոնք ավելի վաղ անձամբ ինքն էր ներկայացրել դատարան: Հիմա նա համաձայն է փոխհատուցում ստանալ և այլևս երբեք չանհանգստացնել նախկին սիրեցյալին, հաղորդում է gogetnews-ը:
Հետաքրքիր է, որ դերասանուհին խճճվել է իր վկայություններում, այդ պատճառով որոշել է փաստաբանի խորհրդով ետ կանչել իր հայցը, հրաժարվել բոլոր ասված խոսքերից ու վկայություններից:
Հիմա դերասանուհին փոխհատուցում կստանա, որի չափը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ կողմերից ոչ մեկն այլևս գումարը բարեգործական կազմակերպության փոխանցելու մասին չի խոսում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դեպը համձայնել էր փոխհատուցում տրամադրել նախկին կնոջը, բայց մի պայմանով, որ դրա զգալի մասը պետք է փոխանցվի բերագերոծական կազմակերպության:







