63.000.000 դոլար. Sotheby's-ը վաճառել է աշխարհում ամենաթանկ չմշակված ադամանդը
Ոսկերչության ոլորտի ամենահարգված բրենդներից մեկը՝ De Grisogono-ն, աստղաբաշխական գումարով ձեռք է բերել աշխարհում ամենաթանկ չմշակված ադամանդը, որը կշռում է 813 կարատ:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, The Constellation անվանումը ստացած բնական քարը Sotheby’s-ի կազմակերպած աճուրդում վաճառվել է 63 մլն դոլարով:
«Սա արքայադստերը վայել քար է»,- ասել է De Grisogono-ի հիմնադիր Ֆավազ Գրուոզին:
Հայտնի է, որ Բոցվանայի Karowe Mine հանքավայրում կանադական Lucara Diamond ընկերության հանքափորների կողմից հայտնաբերված ադամանդը նախքան վաճառքը պատկանել է Դուբայում գործող Nemesis International ընկերությանը:








