Ամանդա Սեյֆրիդն ամուսնանում է (լուսանկարներ)
Դերասանուհի Ամանդա Սեյֆրիդը պատրաստվում է ամուսնանալ, գրում է ռուսական tatler.ru կայքը:
30-ամյա դերասանուհու ընտրյալը նրա գործընկեր և հայտնի «Լրատվական ծառայություն»՝ The Newsroom հեռուստասերիալի աստղ Թոմաս Սադոսկին է:
Ամանդան և Թոմասը ծանոթացել են բրոդվեյյան The Way We Get By թատերական ներկայացման բեմադրության ժամանակ` 2015-ի վերջին:
Երկուսն էլ այդ պահին վերապրում էին բաժանում (Ամանդան նոր էր խզել հարաբերությունները Ջասթին Լոնգի հետ, իսկ Թոմասն ամուսնալուծվում էր կնոջից): Այս իսկ պատճառով կիրքը չբռնկվեց միանգամից, այլ ավելի ուշ, երբ զույգը կրկին հանդիպեց «Վերջին խոսք» կատակերգության նկարահանման հրապարակում:
Վերջերս Սադոսկին ամուսնության առաջարկություն է արել շիկահեր գեղեցկուհուն, և վերջինս պատասխանել է նրան համաձայնությամբ:










