3.000.000 դոլար. Լոնդոնում ներկայացվել է աշխարհի ամենաթանկ թեյնիկը (լուսանկարներ)
Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում ներկայացվել է աշխարհի ամենաթանկ թեյնիկը, որը գնահատվել է 3 մլն դոլար:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, Egoist անվանումը ստացած թեյնիկը զարդարված է 1.658 հատ ադամանդով և 386 հատ սուտակով: Մինչդեռ դրա կենտրոնում շողշողում է 6.67 կարատանոց սուտակ, իսկ կափարիչին՝ 20 կարատանոց թանկարժեք քար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցված թեյնիկի ստեղծողը դիզայներ Նիրմալ Սեթիան է, ով արդեն հասցրել է բացառիկ սպասքով թեյ պատրաստել:









