Սոնա Շահգելդյանն առաջին անգամ Անկախության օրը Երևանում չի լինի

15:46 • 13.09.16

Երգչուհի Սոնո Շահգելդյանն այս տարի առաջին անգամ Հայաստանի անկախության տոնը` Սեպտեմբերի 21-ին, կնիշի Ռուսաստանում: Երգչուհին «Հայաստան աշխարհ» խորագրով մենահամերգով կներկայանա Մոսկվայի «Իզմայիլովսկի» համերգասրահում:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Սոնան պատմեց իր առաջիկա ծրագրերի և մենահամերգի մասին:

 

«Հայ հանդիսատեսին այդ օրը շատ անակնկալ է սպասվում: Լինելու են ինչպես հին, այնպես էլ նոր կատարումներ: Անկախության օրը շատ պարտավորեցնող օր է ինձ համար: Ես առաջին անգամ այդ օրը կտոնեմ արտերկրում բնակվող հայերի հետ»,- ասաց Սոնան:

 

 

Բացի համերգային ծրագրից, երգչուհին այս ընթացքում բազմազբաղ է` նկարահանվում է սիթքոմում, ֆիլմում, երկրպագուների համար պատրաստում է նոր երգեր, զբաղվում է նոր բիզնեսով և այս ամենի հետ համատեղ նա կարողանում հասցնում է խնամել իր փոքրիկին:

 

 

«Ես ամեն ինչ կարողանում եմ համատեղել: Շատերը զարմանում են, բայց չեմ կարող չնշել, որ մայրս ինձ շատ է օգնում և խնամում է փոքրիկիս: Երկրպագուներիս կարող եմ հայտնել, որ շարունակելու եմ «Դոմինո» սիթքոմում նկարահանվել, բացի այդ ինձ կտեսնեն նաև գեղարվեստական ֆիլմում` փոքր դերով, բայց շատ զվարճալի: Նաև աշխատում եմ ժողովրդական երկու երգի վրա, որի տեսահոլովակները մի փոքր կուշանան»,- նշեց Սոնան:

 

Մելինե Տոնոյան

Սոնա Շահգելդյանն առաջին անգամ Անկախության օրը Երևանում չի լինի