Տղամարդը մի շատ կարևոր պատճառով հիվանդանոցը վերածել է 1930-ական թթ փողոցի (լուսանկարներ)
Ցավոք, երբեմն տարեց մարդիկ վատ են կողմնորոշվում ոչ միայն տարածությունում, այլև իրենց հիշողություններում: Ջին Մաքեշը ԱՄՆ-ի Օհայո նահանգում Ալցգեյմերով հիվանդների կենտրոնի տնօրենն է, ով հանճարեղ նախագիծ է մտածել, որն օգնել է իր հիվանդներին հիվանդանոցում զգալ այնպես, ինչպես տանը:
Դիզայնն այնպես է արվել, որ հիվանդանոցն առավելագույնը հիշեցնի 1930-40-ական թթ քաղաք: Հենց նման քաղաքում են մեծացել շատ տատիկներ ու պապիկներ: Հիվանդասենյակների փոխարեն նրանցից յուրաքանչյուրն ունի սեփական «տունը»:
Ջին Մաքեշի համար ամենակարևորը ոչ այնքան հիվանդների հարմարավետությունն է, որի համար ինքն այդքան պայքարում է, այլ հասարակության կողմից նման մարդկանց ընկալումը: Նա վստահ է, որ միջավայրը մեծ դեր է խաղում բուժման հարցում և հարկավոր է բուժման նոր մեթոդներ մտածել, որպեսզի հիվանդների էմոցիոնալ վիճակը կարգավորվի:
Մաքեշն արդեն երկու նոր կենտրոն է բացել, որտեղ հիվանդներին առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերում: Դեռ նման միջավայրը դրական ազդեցություն չի ունենում Ալցգեյմերով տառապող մարդկանց առողջական վիճակի վրա, սակայն նրանց կյանքը դարձնում է ավելի հարմարավետ, իսկ հարազատներին ապաքինման հույս է տալիս:











