«Տիեզերքի համը». ինքնատիպ քաղցրավենիքներ` պատրաստված տիեզերքի թեմայով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Օհայո նահանգում գտնվող Darling Delights հացաբուլկեղենի խանութի տերը, տիեզերական թեմայից ոգեշնչված, ստեղծել է տարատեսակ քաղցրավենիքներ, որոնց վրա պատկերված են անհունից վերցված տպավորիչ դրվագներ:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, դրանց վրա կարելի է գտնել համաստեղությունները, հեռավոր գալակտիկաները, Արեգակնային համակարգի մոլորակներն ու այս թեմային առնչվող շատ այլ բաներ:
Այս աղանդերը համտեսելուց հետո դուք վստահորեն կարող եք ասել, որ «կերել» եք տիեզերքի ամենահամեղ պատառը։












