ԱՄՆ-ում հարսն իր պսակադրությանը հասել է «ավտոստոպով» (լուսանկարներ)

10:45 • 15.09.16

ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր քաղաքի բնակչուհի Անժելիկ Արսենոն ստիպված է եղել իր կյանքի ամենավճռորոշ օրերից մեկի՝ հարսանիքի ժամանակ եկեղեցի հասնել ոչ թե հատուկ մեքենայով, այլ՝ «ավտոստոպով»:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, հարսանեկան լիմուզինի անսպասելի անսարքության պատճառով Անժելիկը ստիպված է եղել հարսանեկան զգեստով դուրս գալ փողոց ու ձեռքով կանգնեցնել առաջին իսկ պատահած փոխադրամիջոցը՝ խնդրելով իրեն պսակադրության անցկացման վայր հասցնել:

 

Հայտնի է, որ հարսը եկեղեցի է հասել 30 րոպե ուշացումով՝ անծանոթ մոտոցիկլավարի օգնությամբ:

 

Image result for bride hitchhikes

Image result for bride hitchhikes

Image result for bride hitchhikes

ԱՄՆ-ում հարսն իր պսակադրությանը հասել է «ավտոստոպով» (լուսանկարներ)